Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ շենքերից մեկի մոտ այսօր՝ մայիսի 26-ի գիշերը այրված տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացվել է հենց ինքնահրկզիման փորձի մասին:

Ոստիկանությունում  ինքնասպանության փորձի հատկանիշներով  հետաքննություն է սկսվել:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ շենքերից մեկի մոտ այսօր՝ մայիսի 26-ի գիշերը այրված տղամարդը մաշկի 95 տոկոսի այրվածք ունի: Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից մեզ հայտնեցին, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել: Քաղաքացին նաեւ շնչուղիների 20 տոկոսի այրվածք ունի: Նրա անձը դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ), որը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին: