News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ինտերնետային խանութների շուկան աստիճանաբար սկսում է ձեւավորվել, սակայն դեռ վաղ է խոսել այն մասին, որ այն կայացած է։ Ներկայումս Հայաստանում գործող մի քանի ինտերնետային խանութների գործունեությունը դեռեւս շահավետ չէ։

BeOne եւ Vmarket ինտերնետային խանութների տնօրեն Իռեն Դավթյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինտերնետային խանութների պահանջարկ Հայաստանում չկա, իսկ կոնկրետ իրենց պարագայում ինտերնետային խանութի ստեղծումը ոչ թե շահ էր հետապնդում, այլ պարզապես այդ շուկան տնտղելու փորձ էր։ «Հայերը նախընտրում են ապրանքը տեսնել, շոշափել, իսկ հետո նոր գնել այն»,- ասաց Ի. Դավթյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ինտերնետային առեւտրի ծավալների քիչ լինելը պայմանավորված է նաեւ ինտերնետի հնարավորություններից մարդկանց անտեղյակությունից։ Հայաստանցիները, ըստ Դավթյանի, ինտերնետ մտնում են հիմնականում սոցիալական ցանցից օգտվելու համար։ Այս ամենին պետք է հավելել այն, որ Հայաստանում դեռեւս կան վճարային համակարգերի հետ կապված որոշակի խնդիրներ, ինչը մարդկանց համար ստեղծում է ավելորդ գլխացավանք, անվստահություն եւ անգամ վախ online առեւտրի նկատմամբ։

Nver.am ինտերնետային խանութի փոխտնօրեն Ռիմա Առաքելյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց կայքը գործում է արդեն երեք տարի, եւ այս տարիների ընթացում առաջարկվող ապրանքների տեսականին ավելացել է։ Նրա խոսքով, սկսել են ծաղիկների եւ խաղալիքների վաճառքից, իսկ հիմա առաջարկում են բազմապիսի կենցաղային իրեր։ Նա նշեց, որ ինտերնետային խանութից օգտվողները հիմնականում պատանիներ են, որոնք ինտերնետով գնում են կատարում  հետաքրքրությունից ելնելով, կամ արտասահմանցիներ, ովքեր տեղյակ են ինտենետի հնարավորություններից։

«Այժմ արդեն որոշակի մրցակցություն կա այս ոլորտում, եւ տարբեր ինտերնետ խանութներ փորձում են գովազդային հոլովակների միջոցով տեղեկացնել իրենց մասին, սակայն Հայաստանում բիզնեսի այս տեսակը դեռեւս շահավետ չէ»,-ասաց  Ռ. Առաքելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ