«Մադրիդյան սկզբունքները» ոտնահարում են Ադրբեջանցի հայերի իրավունքները: Այս մասին մայիսի 27-ին կայացած քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Նրա խոսքով՝ այսօր միջազգային հարթակում նորից քննարկվում են այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները»: «Մենք, իհարկե, դեմ չենք, որ Ղարաբաղի հարցը կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, սակայն «Մադրիդյան սկզբունքներում» ոչ մի բառ չկա Ադրբեջանցի հայերի իրավունքների մասին, որոնք ստիպված էին լքել իրենց տները», - նշեց Ավագյանը: Նրա կարծիքով այդ մարդկանց իրավունքները անտեսել են նաեւ Հայաստանի իշխանությունները: