News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոս տանկիստ 20-ամյա Տիգրան Աբգարյանի ավարտած՝ Գյումրիի թիվ 1 ուսումնարանում այս տարի վերջին զանգ չի հնչելու: Նման որոշում ավարտական դասարանի սաներն են կայացրել եւ խնդրել տնօրինությանն ավարտական միջոցառում չանցկացնել՝ ի հիշատակ  զոհված հերոսի:

«Մեր Տիգրանը շատ լավ սովորող էր ու շատ ընդունակ: Նրան չենք կարող սովորական բառերով բնութագրել, անհնար է նրա մասին ուղղակի խոսելը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանը:

Տիգրան Աբգարյանի ավարտած ուսումնարանում այսօր լռություն էր, խոհարարական բաժնի դասասենյակում, որտեղ սովորել էր Տիգրանը, այսօր փակ էր: Այս օրերին շրջանավարտները զբաղված են դասասենյակը տանկիստին պատկանող իրերով կալավորելով, շուտով այն անվանակոչվելու է նրա անունով:

Այս ընթացքում ուսուցիչները վերհիշում են հերոսի վերջին զանգն ու ավարտական դիպլոմային աշխատանքը՝ ձկնատեսակով ուտեստը:

«Ձկներն անձամբ էր բռնել: Հիշում եմ՝ ինչպես էր Տիգրանը ներկայացնում իր աշխատանքը, պատրաստման եղանակը, ինչքան սիրով ու հաճույքով էր արել դա, մոռանալ երբեք չի լինի»,- ասաց զոհված զինծառայողի ուսուցիչներից Ռուզաննա Քոչարյանը՝ նշելով, որ նա գերազանց է տիրապետել խոհարարական արվեստին:

Տիգրանի մայրը՝ Գոհար Աբգարյանն էլ հպարտությամբ պատմեց, որ հերոս որդին հաճախ էր խոհանոցում իր հմտություններով կիսվում. «Երբ նոր ուտեստ էր սովորում, գալիս էր, մտնում էր խոհանոց, պատրաստում, ես իրենից  ավելի շատ բան էի սովորում: Տիգրանի դպրոցը հիմնական էր, երբ ինքը որոշեց ուսումնարան գնալ, ես դեմ չկանգնեցի: Ճիշտ է՝ Վերջին զանգ չունեցավ, որի մասին ես երազում, բայց ես ուրախ եմ նրա որոշման համար: Տիգրանս ասում էր, որ այս մասնագիտությունը պետք կգա նաեւ բանակում, սակայն չօգտագործեց այն»:

Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Տիգրան Աբգարյանը, հնչեց վերջին զանգը: Ավարտական միջոցառումը սկսվեց  մեկ րոպե լռությամբ:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի շարքային զինծառայող,  20-ամյա Տիգրան Աբգարյանը զոհվել է Ջրակնի (Ջեբրայիլ) հատվածում: Գյումրեցի Տիգրանը տանկով դուրս է եկել առաջնագիծ, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ եւ հերոսաբար զոհվել: Տիգրան Աբգարյանին ապրիլի 10-ին հողին են հանձնել: Նրա հուղարկավորության օրը լույս աշխարհ եկած իրենց նորածին որդուն շիրակցի Խաչատրյան ամուսինները Տիգրան են անվանել՝ խիզախ տանկիստի պատվին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Ամենաշատ