News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան: Այս մասին, Վաշինգտոնում ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է, սակայն, Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը»,-նշել է բանավեճի մյուս մասնակից Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը: Նա հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին. «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»:

Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, զարգացած աշխարհը խտրականություն է դրսեւորում Մոսկվայի նկատմամբ, թույլ չտալով Ռուսաստանին ազդեցություն գործադրել հարեւանների վրա. «Սակայն, եթե Արեւմուտքը հանդուրժում է, որ Հնդկաստանը, Պակիստանը կամ Թուրքիան փորձեն ազդել հարեւան երկրների վրա, ապա Ռուսաստանի դեպքում դա չի հանդուրժվում»:

Ջոն Էվանս էլ իր հերթին նշել է, որ Երեւանի հետ հարաբերություններում Մոսկվան անշուշտ գործում է սեփական շահերից ելնելով եւ դա չպետք է որեւէ մեկի համար զարմանալի թվա: Ինչ վերաբերում է Վաշինգտոնի մոտեցմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ապա Ջոն Էվանսի կարծիքով, Միացյալ Նահանգները փորձում է խթանել առաջին հերթին հարաբերությունների բարելավում ժողովուրդների միջեւ. «Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել, որպեսզի խնդիրը լուծվի տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե վերեւներից որոշում իջեցվի: Մենք պետք է օգնենք բնակչությանն զարգացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը»:

Դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում եւ Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրել միմյանց հետ կողք կողքի: Ի դեպ, Ջոն Էվանսն ընդգծեց, որ ապրիլյան բախումներից հետո ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու պահանջարկը. «(19)94 թվականին ղարաբաղյան կողմը հրադադարի պայմանագրի տակ ստորագրողներից մեկն էր եւ միշտ ակնկալվել է, որ որոշ փուլում Ղարաբաղը կմիանա բանակցություններին: Ապրիլյան իրադարձություններից հետո կարծում եմ, աշխարհում ավելի է զարգանալու այն մոտեցումը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Նախորդ շաբաթվա ընթացքում Արդբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2000 կրակոց. Արցախի ՊՆ
Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ…
Ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը կոշտացրել է իր դիրքորոշումը. Շարմազանով
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային միությունից մինչև դրա փլուզումը...
Քառօրյա պատերազմի մասնակից զինվորը ՊՆ-ի դեմ հայց է ներկայացրել. դատարանը վարույթ է ընդունել գործը
Վարույթն ընդունվել է, սակայն դեռ դատի օրը նշանակված չէ…
Նախորդ շաբաթ շփման գծում հարաբերական հանգիստ է եղել. Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը…
Շփման գծում սրացումների մեղավորը Ադրբեջանն է. Արմեն Աշոտյան
Սակայն Ժնեւում կայացած գագաթնաժողովից, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո…
Քառօրյա պատերազմում վիրավորված 13-ամյա տղայի ոտքի մետաղե կոնստրուկցիան կհեռացնեն հաջորդ տարվա ապրիլին
Վարդանը գրեթե ազատ ժամանակ չի ունենում,քանի որ դպրոցում գերազանց է սովորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news