News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մայիսի 28–ին իշխանական վերնախավը, ավանդույթի համաձայն, Սարդարապատի հուշահամալիրում էր: Հայ ժողովուրդն այսօր տոնում է Առաջին հանրապետության ստեղծման 98–րդ տարեդարձը: Տարբեր ստորաբաժանումների զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական շքերթ:

Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահն այսօր հանձնեց հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները: Նախագահական նստավայրում պարգեւները ստացան 2016 թվականին մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամները:  

Տոնական օրն ամփոփվեց Ցեղակրոն գաղափարախոսության հիմնադիր, ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացումով: Քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հեղինակած բրոնզաձույլ արձանը բացվեց Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարակից այգում: Բացմանը մանսակցում էր նաեւ Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:  Ինչու Նժդեհի արձանը չտեղադրվեց հենց Նժդեհի անվան հրապարակում, որտեղ առ այսօր տեղադրված է խորհրդային գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը՝ հետաքրքրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանից:

Աղվան Հովսեփյանն Ապարանում էր հավաքել ապարանցիներին՝ նշելու «Բաշ-Ապարանի» հերոսամարտի 98-ամյակը: Ավանդույթի համաձայն, ապարանցիները շուրջպար բռնեցին: Միջոցառման կուլմինացիան տոնական տորթը կտրելու պահն էր։ Աղվան Հովսեփյանը անձամբ կտրեց տորթն ու Վահրամ Բաղդասարյանի հետ բաժանեց քաղաքացիներին։ Տորթն իսկական աժիոտաժ առաջացրեց հավաքվածների շրջանում

Լրագրողները օգտվելով հնարավորությունից այսօր տոնական տարբեր միջոցառումների ժամանակ հարցեր ուղղեցին պաշտոնյաներին՝ ամենաքննարկվող խնդիրների վերաբերյալ: Գլխավոր հարցերը  ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի կորցրած հողերի, դրանց նշանակության, եւ վերջին օրերին երկու ամենաքննարկվող գեներալների՝ Մանվել Գրիգորյանի եւ Սամվել Բաբայանի մասին էին:

Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը Հադրութում անցնելիս կանգնել ու հայհոյել է  իր մեքենայի ճանապարհը փակած զինծառայողներին: Այս միջադեպի  վերաբերյալ հարցը բարկացրեց գեներալին: Մանվել Գրիգորյանին դուր չեկավ նաեւ Արցախում կորցրած 800 հեկտարի մասին հարցը: Նա վստահեցրեց, որ դրանք այդ տարածքները ոչ մի նշանակություն չունեն

800 հեկտարի մասին հարցին Սեյրան Սարոյանը պատասխանեց իր ոճով: Մանվել Գրիգորյանի միջադեպի մասին հարցին գեներալ պատգամավորն ընդհանրապես հարկ չհամարեց պատասխանել:

Բարով ա եկել՝ Արցախի բանակի առաջին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին ասաց Սեյրան Սարոյանը

Քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Առաքել Մովսիսյանի անունը ամենաշատ շրջանառվողներից էր: Ասում էին՝ ազատամարտիկ-պատգամավորը իրականում չէ առաջնագիծ է գնացել, այլ Գորիսի իր առանձնատանն էր:Հասարակական վրդովմունքը մեծացավ եւ համացանցում տարածվեց տեսանյութը՝ ինչպես է նա իբրեւ օգնությւոն ծխախոտ շպրտում տանկիստներին: Առաքել Մովսիսյանը նույնիսկ չցանկացավ պատասխանել այս հարցերին

ՊԵԿ նորանշանակ  նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ըստ երևույթին, դեռ չի սովորել լրագրողների սուր հարցերին:  Սկզբում նա փորձում էր անտեսել լրագրողների հարցերը, հետո նյարդերը տեղի տվեցին:

Լրագրողներից չկարողացավ խույս տալ նաև Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ սուտ որակեց լուրերը, որ ինքը  տեղյակ է եղել ապրիլի սկզբին հակառակորդի զորքի տեղաշարժի մասին, սակայն քայլեր չի ձեռնարկել: Իսկ որտեղից Խաչատուրովին իր շքեղ առանձնատունը, որի մասին հասարակությունը սկսեց խոսել ապրիլյան պատերազմից հետո՝ պահանջելով առաջին հերթին կուլակաթափ անել հենց շտաբի պետին:

 ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց,  որ Կառավարության շենքի առջեւ բողոքող քաղաքացիները իրականում կապ չունեն «Նորաշեն» 2007 ՍՊԸ-ի հետ, այլ պարզապես իրեն վարկաբեկելու նպատակ են հետապնդում: Ինչ վերաբերում է իսկական  բնակարանատերերին, որոնք տուժել են այս պատմությունից , պատգամավորը վստահեցնում է, որ նրանց հետ մշտական կապի մեջ է ու նրանց հարցը քննարկվում է:

Հիմնական արտարժույթների փոխարժեքներն արդեն նվազել են: Դոլարը կազմել է  475, ռուբլին՝  7,18, եվրոն՝ 530, ֆունտը՝ 696 դրամ:

Մայիսի 29-30-ը օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում վաղը եղանակը անձրևոտ ու քամոտ կլինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 15, իսկ վաղը ցերեկը՝ մինչև +24 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ