Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհին Տափերականի բնակչուհուն է վաճառել իր 1 ամսական երեխային։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից։

Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Արուճի բնակիչներից մեկը,  իր երեխային վաճառելու մեջ կասկածվողը Ա. Կ.-ն է, որն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ունի 3 երեխա։ Կնոջ համագյուղացու խոսքով՝ գյուղում շշուկներ են պտտվում, որ Ա. Կ.-ն նման քայլի է գնացել, որեսզի փող վաստակի ու կարողանա ահել իր  մյուս երեխաներին։

Ըստ shamshyan.com-ի՝ այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կ.-ն ծննդաբերել է աղջիկ երեխա, ոից հետո Երևան քաղաքի Աջանփյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խ.-ի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Ք. Կ.-ին: 3 հազար ոլարը Ք. Կ.-ն  տվել է երեխայի մորը, իսկ 2 հազարը՝ միջնորդին՝ Գոհարիկ Խ.-ին: Վերջինս աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնում որպես բուժքույր:

Երեք կանայք  ստորագրությամբ ազատ են արձակվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։