«Արամյանց» ԲԿ 3-րդ հարկի պատշգամբից նետված Անահիտ անունով 56-ամյա կնոջը մայիսի 27-ի գիշերը Շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել հիպերտոնիկ կրիզով: Այս մասին NEWS.am -ին հայտնել է ԲԿ-ի թերապեւտիկ բաժանմունքի ղեկավար Աննա Ջուհանյանը:
Հոսպիտալացնելիս պարզվել է, որ կինը հոգեկան շխնդիրների պատճառով 2-րդ կարգի հաշմանդամություն ունի: Նրա մոտ խնդիրներ էին ի հայտ եկել դեռ 20 տարեկանում, սակայն վերջին տարիներին, ըստ բժշկական փաստաթղթերի, նրա մոտ ռեմիսիա էր նկատվում: Աննա Ջուհանյանի խոսքով՝ կնոջը հոսպիտալացրել են թերապեւտիկ բաժանմունք, բուժզննության ընթացքում վահանաձեւ գեղձի խնդիրներ են հայտնաբերվել, եւ նրան հպերտոնիայի եւ հիպոտերիոզի դեմ բուժում է նշանակվել: Թերապեւտի խոսքով՝ Անահիտը խմել է նաեւ իր հակադեպրեսանտները, որոնք նշանակել էր հոգեբույժը: Հայտնի է նաեւ, որ վերջերս մահացել է Անահիտի ամուսինը:
Հիվանդանոցի բժիշկներն ու բուժքույրերը պատմել են, որ հիվանդն ադեկվատ է եղել եւ շատ հանգիստ: Լինելով մասնագիտությամբ բուժքույր՝ հիվանդը պատրաստակամորեն քննարկում էր բժշկի հետ իր բուժումը եւ լավ էր հասկանում, թե ինչ դեղեր են տալիս իրեն եւ ինչի համար:
Մայիսի 29-ին՝ ողբերգությունից 10 ր առաջ, Անահիտը բժշկի հետ քննարկում էր բուժման հետագա ընթացքը: Հետո նա մտել է պալատ, նրա հետեւից էլ՝ բուժքույրը, որպեսզի դեղերը տա: Անահիտին չտեսնելով պալատում՝ բուժքույրը դուրս է եկել պատշգամբ եւ այնտեղ տեսել հողափափը: Հետո ցած է նայել...
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ տեղեկություններով՝ Երեւանում մայիսի 29-ին 56-ամյա կինը նետվել է «Արամյանց» ԲԿ 3-րդ հարկի պատշգամբից եւ մահացել:






























