News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանը դիրքերից իջնելուց հետո է հանկարծամահ եղել։

NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Ինա Մոսիյանը, պատմեց, որ եղբայրը դիրքերից իջնելուց հետո, ծառայակիցներին ասել է, որ  իրեն վատ է զգում, սրտխառնոց ունի, մինչեւ բուժօգնություն են կանչել՝ մահացել է։

«Դիրքերից իջել ա, որ պիտի գնա լողանա, ասել ա՝ ես վատ եմ զգում, դոշերիս էս մասը վառվում ա, սիրտս խառնում ա։ Բուժօգնություն են կանչել, մինչեւ հասցրել են՝ մահացել ա։ Բայց երեխուն կարային փրկեին, որովհետեւ մարդը սիրտ խառնելուց հաստատ չի մահանում: Էնքան ուշեն հասել, որ երեխեն արդեն մահացած է եղել, կարային օգնեին ու ինքը հիմա մեր կողքին լիներ»,-ասաց նա։

Ինա Մոսիյանի խոսքով՝ Սուրենը սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել, բայց բանակ զորակոչվելուց առաջ բուժզննումների ընթացքում մի քանի հիվանդություն է հայտնաբերվել նրա մոտ. «Երիկամներն էին ցավում, բանակ զորակոչվելուց առաջ գրել էին, որ երեք հատ առողջական խնդիր ունի, բայց հետո վերջին կամիսիան գնաց, ասացին դու բանակի ենթակա ես, ձեռը բռնին ու ասին՝ կգնաս բանակ»։

Ինան պատմեց, որ վերջին անգամ երկու օր առաջ է խոսել եղբոր հետ. «Ասաց որ լավ է, ոչ մի խնդիր չկա, թե ոնց ինքը մահացավ՝ մութ ա»։

Նշենք, որ Սուրեն Մոսիյանի հուղարկավոությունը տեղի կունենա այսօր՝ Արտաշատում։

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա  ընտանիքի կրտսեր երեխան էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ