Երեւանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հունիսի 1-ին, հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի։ Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ  մամուլի ծառայությունից, բնակարանի  դուռը փակ է եղել,  բնակիչը չի արձագանքել  դռան թակոցներին եւ  հեռախոսազանգերին։ Դեպքի վայր  մեկնեած փրկարարները, բացելով դուռը՝ պարզել են, որ բնակարանում գազի արտահոսք է եղել, իսկ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 59-ամյա Իվան  Շուկիի դին՝ դաստակի եւ  պարանոցի հատվածում առկա կտրած վերքերով:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպանություն է  գործել։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական  փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։