Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հունիսի 1-ին, 2 տարեկան երեխա է մահացել։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մեր տեղեկություններով, երեխան օրորոցում է եղել եւ այնտեղից ընկնելու հետեւանքով է մահացել։ Փոքրիկը ՌԴ քաղաքացի էր:
Դեպքի հանգամանքները պարզվում են։