News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեր ժամանակներում յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն է բարձրացնում: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ զինված ուժերի վերաբերյալ բարձրաձայնած խնդիիներին:

«Այդպիսի ժամանակներ ենք ապրում, իրենց մտքերն ունեն ասում են, եթե այդ մտքերն այնպիսին են, որ ժողովրդի հավատամքի կարիքն ունենան, ուրեմն միտքը առաջ կգնա, եթե ոչ՝ ուրեմն ասում են հենց էնպես»,-ասաց Սահակյանը:

Ամեն դեպքում նա նշեց, որ չի կարծում, թե Բաբայանն իր սեփական խնդիրը կամ ինչ որ մեկի խնդիրը լուծելու համար է եկել. «Հստակ պիտի կողմնորոշված պատասխանել հասարակությանը, թե ինչ խնդիր ես ուզում լուծել: Սամվել Բաբայանը ղարաբաղյան պատերազմի ընթացքում բավականին մեծ դերակատարում է ունեցել: Ես Սամվել Բաբայանին չեմ էլ տեսել, որ իմանամ` պաշտոն հիմա ուզում է, թե չէ»:

Անդրադառնալով զկնվորական ղեկավարության վերջին ձերբակալություններին, ԱԺ նախագահն ասել է. «Լրագրողները , մենք փորձում ենք այնպես անել, որ պեսզի նրանք, ովքեր տրամաբանորեն ժողովրդին մոտ ներկայանալի չեն, նրանք չաշխատեն»:

Տպել
Ամենաշատ