News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թյուրքալեզու երկրները պետք է լինեն նույնքան համախմբված, որքան ԵՄ երկրները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հոկտեմբերի 2-ին Ղրղըզստանում «Ազգամիջյան երկխոսություն. համաձայնություն եւ հանդուրժողականություն» կոնֆերանսի ժամանակ:

Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան Ղրղըզստանին է հատկացրել 21 մլն դոլար, որի մի մասն ուղղվելու է Օշ եւ Ջալալաբադ քաղաքների վերականգնմանը: Նրա խոսքով, Ղրղըզստանի տնտեսության վիճակը շտկելու համար անհրաժեշտ են ներդրումներ դրսից, սակայն քանի դեռ չկա կայունություն, ներդրումներ չեն լինի: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ղրղըզստանին գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում, հաղորդում է АКИPress-ը:

Ըստ նրա, թուրքական կողմը մտադիր է նպաստել Ղրղըզստանում «Մանաս» բազայում նոր կրթական հաստատությունների բացմանը: «Մենք անուշադրության չենք մատնի թյուրքալեզու երկրներին»,- ամփոփել է Դավութօղլուն:

Այդ կոնֆերանսին մասնակցում են Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան, փոխվարչապետ Ուկտոմխան Աբդուլաեւը, Թուրքիայի ներկայացուցիչներ, Ջալալաբադի, Աբադի եւ Օշի շրջանների բնակիչներ, կրոնական կազմակերպությունների եւ ուժային մարմինների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ