News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին,  ծեծկռտուքի ժամանակ սպանված տղամարդը նաեւ այն տաքսի ծառայության տնօրենն է, որի մեքենաներից մեկի ղեկին եղել է դեպքի ժամանակ:

Մահացածի հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ Արսեն Խանամիրյանը հիմնել էր տաքսի ծառայությունը, որի սեփականատերը լինելուց բացի նաեւ որպես վարորդ էր:

Արսեն Խանամիրյանը, հարեւանների խոսքով, սովորական ընտանիքից էր, ոչ մեկի հետ խնդիրներ չուներ: Նա ապրում էր մոր, հոր, եղբոր, կնոջ եւ 3 անչափահաս երեխաների հետ: Նա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ էր: 

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին ծեծելով սպանել են տաքսու վարորդ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին։ «Նիվայի» վարորդի ու տաքսու վարորդի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո տաքսու վարորդը դանակահարվել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է գիտակցության չգալով: Ավելի ուշ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Նա պատմել է, որ իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ  48-ամյա Արսեն Խանամիրյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ