Գերմանիայի խորհրդարանի առաջ հայ երիտասարդները, երգով, պարով ու ծափողջյուններով ողջունեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Բունդեսթագի շենքի առջեւ ծածանվում են հայկական, հունական, ասորական եւ քրդական  դրոշները:

«Մենք բոլորս հայ ենք »,- բացականչում են քրդերը:

Հայ երիտասարդները բացականչում են՝ եղբայրություն, արդարություն եւ հայրենասիրական երգեր երգում: