News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը ժողովրդավարական մշակույթը գործողության մեջ տեսնելու օրինակ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մերկելը նշել է. «Երբ դուք այնքան էլ համաձայն չեք ձեր գործընկերների հետ եւ որոշ հարցերում տարաձայնություններ ունեք, դա նույնպես ժողովրդավարական մշակույթի մի մասն է»:

Նա նաեւ ընդգծել է, որ Գերմանիային եւ Թուրքիային այսօր շատ բան է կապում. Խոսքը վերաբերում է պաշտպանության հարցերին, եւ Գերմանիայում ապրող 3-միլիոնանոց թուրքական համայնքին: «Մենք կանկանայինք նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության զարգացմանը»,-հավելել է Մերկելը՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային բոլոր ասպեկտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ