News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստան – Գվատեմալա ընկերական հանդիպումից հետո Լոս Անջելեսի «Ստաբհաբ սենթեր» մարզադաշտի պաշտոնական կայքում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստան- Սալվադոր խաղը տեղի չի ունենալու:

Մարզադաշտի ղեկավարությունը տեսնելով, որ տոմսերը լավ չէին սպառվել, այդպիսի եզրակացության էր եկել: Արդյունքում խնդիրները շտկվեցին եւ հունիսի 1-ի երեկոյան խաղն այնուամենայնիվ տեղի ունեցավ:

Այստեղ ՝ Լոս Անջելեսում շատ են խոսում, որ սալվադորցիները տեղի ամենաագրեսիվ երկրպագուներից են, նրանց թիմերի ու հավաքականի մասնակցությամբ խաղերի ժամանակ միջադեպեր շատ են գրանցվում: Լոս Անջելեսում բնակվում է մոտ մեկ մլն սալվադորցի, բայց խաղին հազիվ եկած լինեին 500-ը: Սալվադորցի լրագրողները պատմեցին, որ նրանց երկրպագուները բոյկոտում են հավաքականի խաղերը, իրականում նրանք բոյկոտում են Սալվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի գործողությունները: Վերջին տարվա մեջ հավաքականը փոխում է իր արդեն երրորդ մարզչին: Նախորդ մարզչին հնարավորություն էր տրվել միայն երկու խաղ անցկացնել հավաքականի հետ: Սալվադորն այս պահին մեծ խնդրի առջեւ է կանգնած՝ թիմում սերնդափոխություն է, իսկ նոր սերունդ գրեթե չկա: Վետերան ասվածը մոտ 26 տարեկան ֆուտբոլիստն է:

Սակայն Սալվադորի խնդիրները մեզ այդքան էլ չեն հուզում: Բոլոր դեպքերում մեզ ուրախացրեց այն, որ այդքան ագրեսիվ ու կռվարար երկրպագուների համբավ ունեցող մարդիկ ներկա չէին խաղին: Իսկ Գավետամալային մեծ հաշվով հաղթելուց հետո, Սալվադորի հետ խաղում ավելի շատ հայ էր եկել: Չնայած օրն աշխատանքային էր եւ սպասվում էր, որ ի տարբերություն նախորդ խաղի, ավելի քիչ հայ է լինելու, այս անգամ հայերի թիվն անցնում էր 4 հազարը:

Գվատեմալայի հետ խաղից հետո, շատ խոսվեց, որ մրցակիցը խաղում էր ոչ հիմնական կազմով, չկային առանցքային ֆուտբոլիստներ: Սալվադորի հետ խաղը պետք է որ շատ նոր բացահայտումներ չբերեր, քանի որ այդ երկրի հավաքական այս պահին անգամ միջին կարգի թիմ չի կարող համարվել: Եվ այստեղ ավելի շատ մեր ֆուտբոլստների մարզավիճակն էր հետաքրքիր, ագամ թույլ մրցակցի հետ խաղում:

Ինչպես եւ նախորդ խաղում, այս անգամ եւս ապացուցվեց, որ Հայաստանի հավաքականի պաշտպանության օղակը շարունակում է մնալ ամենից թույլը: Ակնհայտ էին Տարոն Ոսկանյանի ու Վարզադատ Հարոյանի շարունակական սխալները, Գաել Անդոնյանի տարրական սխալներն ու մարզավիճակը: Լեւոն Հայրապետյանն անգամ Գվատեմալայի հետ խաղում բավական տխրեցրեց: Դարպասապահի մասին այս անգամ լռենք, քանի որ շատ է այդ մասին խոսվել: Մտավախությունները, որ Բերեզովսկու հեռանալուց հետո դարպասապահի հարցը կլինի հիմնականը, արդարացան:

Այս խաղում մեր չորս խփված գոլերից երկուսը եղան մրցակցի սխալից կամ ավելի ճիշտ օգնությամբ: Երկու խաղի արդյունքում 11 խփված գոլերը շատերի մոտ էյֆորիա առաջացրին: Կարծես վերականգնվեց հավաքականի հարձակողական ներուժը: Կոնկրետ ինձ համար, այս հավաքը բան չապացուցեց, ավելի շուտ երեւացին հավաքականի խաղի բացերը: Եթե խաղերն անցնեին այլ կարգի, ավելի պատրաստված թիմերի հետ, մենք կիմանայինք, թե հավասարազոր մրցակցի հետ թիմն ինչ ներուժով կարող է խաղալ: Այն, որ թիմում ունենք մեկ առաջատար, որը լավ մարզավիճակում է, կարծում եմ բոլորս էլ գիտեինք:

Ամերիկյան հավաքի բացահայտումն ինձ համար եղավ Գեղամ Կադիմյանի շատ լավ խաղը: Առաջիկա Աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ, եթե կարելի է երկու նոր անունների մասին խոսել, ապա դա Կադիմյանն ու Մալաքայանն են:

Ինչ վերաբերում է ամերիկյան հավաքին, ապա կազմակերպիչներն ու հավաքականի ներկայացուցիչները հետագայում երեւի կպատմեն, թե ինչ տվեց այն մեր թիմին:

Լրագրողների համար այս հավաքը փակ ստացվեց՝ ոչ հետխաղային ասուլիսներ, ոչ խառը գոտի, ոչ բաց մարզումներ: Դրա համար խաղերի մասին որպես ականատես, ավելի շատ կարելի է ասել, որ հավաքականի խաղերի ամենաուրախալի երեւույթներից մեկը միշտ շարունակում է մնալ դրսի հայերի սերն ու նվիրումը դեպի ազգային հավաքականը: Լոս Անջելեսի ու նրա շրջակայքում ապրող հազարավոր հայեր ավելի տեղեկացած են հայկական ֆուտբոլի մասին, քան հայաստանցի շատ երկրպագուներ: Ապրելով այսքան հեռու, տարբեր ժամային գոտիներում, Հայաստանի ազգային հավաքականին երկրպագողների թիվն այստեղ շատ մեծ է: Ու մի դատեք մարզադաշտի կիսադատարկ լինելով: Ամեն մեկն ուներ իր պատճառները՝ արադարացված կամ ոչ:

Այժմ մինչ ԱԱ ընտրական փուլի առաջին խաղը հավաքականը գուցեեւ անցկացնի եւս մեկ ընկերական խաղ: Հուսանք այս անգամ մրցակիցը հավասարազոր կլինի: Հակառակ դեպքում կիրականանա ինտերնետի օգտատերերից մեկի չար կատակը, թե Հայաստանի ազգային հավաքականը վերջապես գտավ հաղթական խաղաոճը՝ դա թույլ մցակիցների դեմ խաղալն է…

Վերա Մարտիրոսյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ