News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հիստերիկան այն բանի պատճառով, որ ինչ-որ մեկը ճշմարտությունն է պատմել նրա մութ անցյալի մասին, արդեն գրեթե ամենամյա երեւույթ է դարձել: Այդ մասին ասված է «The New York Times» թերթի կայքում հրապարակված խմբագրական հոդվածում:

Այս անգամ  Թուրքիան հետ է կանչել Բեռլինում իր դեսպանին եւ սպառնացել է, որ Բունդեսթագի ընդունած` Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կործանարար հետեւանքներ կունենա:  «Սա այն է, ինչ Թուրքիան անում է ամեն անգամ, երբ որեւէ օտարերկրյա կառավարություն համարձակվում է վիճարկել այն կասկածելի պնդումները, թե հայերը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի դաժան մառախուղում, ոչ թե ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված փորձի ընթացքում»,- գրում են հեղինակները:

Նրանք հիշեցնում են, որ թուրք պաշտոնյաները հայտնել են, թե Գերմանիայի որոշումը հիմնված է  «ոչ օբյեկտիվ, աղավաղված եւ տարբեր սուբյեկտիվ քաղաքական դրդապատճառների վրա»:    

«Ոչ, դա ցեղասպանություն է եղել` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Պատմաբանները հաստատել են, որ անվիճելիորեն   1,5 մլն հայ կանխամտածված ոչնչացվել է կամ մահվան է ուղարկվել   1915-16 թվականներին Օսմանյան կայսրության քայքայվող կառավարության կողմից եւ որ նրանք եւ քրիստոնյա այլ փոքրամասնություններ կարող էին պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմն անցնել»,- ասված է հոդվածում:

Նրանց խոսքով, հայերի համար, որոնց միլիոնները ցրված են ամբողջ աշխարհում, ընդունելը, թե սպանդը ցեղասպանություն էր, ազգային ծավալի առաքելություն է, որը հանգեցրել է ավելի քան 20 երկրի կողմից պաշտոնական ճանաչման: 

Հոդվածում նշվում է, որ հայերի` պատմական հատուցում ստանալուն ուղղված գործողությունները լիովին արդարացված են, բայց որքան ավելի է աշխարհը ճանաչում փաստը, այնքան ավելի ագրեսիվորեն է բղավում Թուրքիան. «Մի քանի տարի առաջ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը դեռ վարչապետ էր հարաբերականորեն լայն մտահորիզոնով, նա, թվում էր, պատրաստ է ավելի հաշտվողական դիրքորոշում որդեգրել հայկական հարցի վերաբերյալ: Բայց դա չեղավ եւ Էրդողանը, որը գնալով ավելի ավտորիտար ղեկավար է դառնում, Անգելա Մերկելին նախապես զգուշացրել է, որ որոշումը կվնասի  «Գերմանիայի հետ երկկողմ դիվանագիտական, տնտեսական, առեւտրական, քաղաքական եւ ռազմական հարաբերություններին»»:

Միաժամանակ հեղինակները կարծում են, որ սպառնալիքները կարող են ազդել, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւորագույն դաշնակիցներից է եւ հատկապես կարեւոր է Գերմանիայի եւ Եվրոպական Միության համար, որովհետեւ նրանք փորձում են կանգնեցնել սիրիացի փախստականների հոսքը: Նրանք նաեւ հիշեցնում են, որ նախագահ Օբաման  1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն է ճանաչել, երբ նախագահի թեկնածու էր, բայց հետո այդպես էլ չի արել դա:   «Թուրքերի հսկայական մեծամասնությունը, որը հրաժարվում է ճանաչել իրենց պատմության մութ բիծը եւ ոչ նրանք, ովքեր ձգտում են հիշել ողբերգության մասին, պատասխանատվություն է կրում այն վնասի համար, որ հասցվել է հայերի եւ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների հետ Թուրքիայի հարաբերություններին:   Գերմանացիները, որոնք իրենց պատմության մեջ սարսափելի ցեղասպանության են բախվել, ճիշտ են արել` անտեսելով Էրդողանի սպառնալիքները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ