News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնական զինվորական հոսպիտալում դեռեւս 2 ծանր վիրավորված զինծառայող կա, որոնք հասարակության ուշադրության կարիքն ունեն: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, ինքը հիմնականում գործ է ունեցել «Էրեբունի» ԲԿ-ում բուժում ստացող վիրավորների հետ (Արման Լազգիյան, Ռուբեն Առաքելյան, Էրիկ Բաբայան եւ Վալերի Մեհրաբյան), այդ պատճառով նրանց մասին ավելի շատ տեղեկություններ ունի: Բայց դա չի նշանակում, որ մյուս հիվանդանոցներում ծանր վիրավորված զինծառայողներ չկան:

Անահիտ Բախշյանի տեղեկացմամբ, կենտրոնական զինվորական հոսպիտալում առնվազն 2 ծանր վիրավոր կա, սակայն նրանց մասին, չգիտես ինչու, քիչ են խոսում: Ապաքինվելու ի՞նչ հույսեր կան: Որտե՞ղ եւ ինչպե՞ս է շարունակվելու բուժումը: Ի՞նչ են ուզում նրանց համար ծնողները:

Հիշեցնենք, որ ներկայում զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 21-ամյա տանկիստ Դանիել Դավթյանը, որը ծանր վիրավորում է ստացել. պայթած արկի բեկորը նրա ուղեղին է դիպել: Հենց վերակենդանացման բաժանմունքում նրան մկրտելուց կարճ ժամանակ անց երիտասարդը դուրս է եկել կոմայից եւ սկսել է ապաքինվել: Հիմա արդեն սովորական հիվանդասենյակում է: Իհարկե, վնասվածքից հետո առայժմ չի կարողանում շարժել ձախ ձեռքը եւ ոտքը: Մյուս վերքերը բուժելուց հետո Դանիելին կուղարկեն Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն:

Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում է նաեւ 21-ամյա զինծառայող Հովհաննես Պողոսյանը, որը երկու անգամ է վիրավորվել: Առաջին անգամ վիրավորումը թեթեւ է եղել, եւ նա, չսպասելով լիարժեք առողջանալուն, դիրքեր է վերադարձել: Իսկ երկրորդ անգամ գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Մարտակերտի հոսպիտալում վիրահատելուց հետո նրան Ստեփանակերտ են տեղափոխել, այնտեղից էլ՝ Երեւան: Վերջին տվյալներով, երիտասարդը երկու վիրահատության է ենթարկվել, բայց դեռեւս կոմայի մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ