News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ին Երևանի կենտրոնում տաքսու վարորդին սպանելու մեջ կասկածվող 28-ամյա Վահրամ Վերանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1– ին մասով (սպանություն)։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Այս տեղեկությունը, երեկ մեր զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ Չարենց, Նար Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում «Նիվայի» վարորդ Վահրամ Վերանյանը ծեծի է ենթարկել, ապա դանակահարել է 48-ամյա Արսեն Խանամիրյանին. վերջինս տեղում մահացել է:

 Խանամիրյանը երկար տարիներ աշխատել է «Ֆուտբոլ» տաքսի ծառայությունում որպես տնօրեն։ Մեր տեղեկություններով, Վահրամ Վերանյանը 2012թ. աշխատել է Խանամիրյանի տաքսի ծառայությունում որպես վարորդ։ Սպանվածն ու գործով մեղադրյալը երկար տարիներ լարված հարաբերությունների մեջ են եղել՝ մի կնոջ հետ մտերմիկ հարաբերությունների պատճառով։

Մեր տեղեկություններով, Վահրամ Վերանյանի անվան շուրջ պարբերաբար պատիվը վիրավորող տեղեկություններ են տարածվել և ահա դեպքի օրը հունիսի 1-ին, տեսնելով Խանամիրյանի մեքենան, Վերանյանը կանգնեցրել է այն, վիճաբանել նրա հետ, մահակով ծեծել, ապա դանակահարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ