News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հունիսի 4-ի գիշերը Վանաձորի Հարկային տեսչության շենքի դիմաց տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են Հհ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, քրեական գործը հարուցվել է ՔՕ.185-րդ հոդված  2-րդ կետի 1-ին մասով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, պատժվում է  ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  հունիսի 4-ի գիշերը ժամը 01:10-ին ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարկային տեսչության շենքի դիմաց պայթյուն է եղել, ինչի հետեւանքով վնասվել է շենքի ճակատային մասում տանիքի մի հատվածը, մուտքի դռան ապակիները ջարդվել են: Պարզել է, որ գործող հարկային տեսչության դռան աղբամանում տեղադրված անհայտ իրի պայթյունի հետեւանքով է շենքը վնասներ կրել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ