News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պաշտոնական դիրքերը չարաշահելու համար ձերբակալված գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, որի նկատմամբ հունիսի 3-ին կալանավորելու որոշում էր կայացվել, տեղափոխվել է Երեւանի կայազորային հոսպիտալ: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ Մելս Չիլինգարյանի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Մելս Չիլինգարյանի նկատամամբ որպես խափանման միջոց հունիսի 3-ին ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ,  որն առաջացրել է  ծանր հետեւանքներ:

Տպել
Ամենաշատ