News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուս- հայկական (Սլավոնական) համալսարանը լրջորեն մտադրվել է պատուհան բացել դեպի Արեւելք: Այս մասին հունիսի 4-ին հայտնել է ՌՀՀ պրոռեկտոր Պարգեւ Ավետիսյանը ելույթ ունենալով «Զազա ժողովուրդն ու Անատոլիայի ալեւիտները» խորագրով Զազայագիտական 2-րդ գիտաժողովի ժամանակ:

Նրա խոսքով Ռուս- հայկական (Սլավոնական) համալսարանը, որը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում, ներառում է թե գիտաակադեմիական, թե կրթական մի շարք ուղղություններ:

«Հասարակական ուղղությամբ Սլավոնական համալսարանը հատուկ ուշադրություն է դարձնում արեւելագիտության զարգացմանը: Այսինքն մենք լրջորեն մտադիր ենք «պատուհան բացել» դեպի Արեւելք: Եվ այսօրվա գիտաժողովը Արեւելքը «շոշափելու» մեր քայլերից մեկն է: Հիմա մենք հայտարարել ենք մագիստրատուրայի համար հայտերի ընդունում երկու ուղղություններով՝ իրանագիտություն եւ հնդկագիտություն»,- նշեց Պարգեւ Ավետիսյանը: Շատ շուտով, շարունակեց նա, կհայտարարվի նաեւ ասպիրանտուրայի ընդունելություն՝ պատմության ու իրանագիտության էթնոգրաֆիայի ուղղություններով: «Այսինքն մենք ներառում ենք լուրջ ու ուժեղ արեւելագիտական բաղկացուցիչը, որն ունի ոչ միայն տեղական, այլեւ միջազգային նշանակություն, ներառում է համաշխարհային արեւելագիտության լավագույն ավանդույթները: Եվ ես վստահ եմ, որ Սլավոնական համալսարանը շուտով կդառնա աշխարհում արեւելագիտության՝ մասնավորապես իրանագիտության խոշորագույն կենտրոններից մեկը»,- շեշտեց Պարգեւ Ավետիսյանը: Գիտաժողովին, հավելեց նա, ներկա են զազայագիտության մասնագետներ Հյուսիսային Կովկասից, Եվրոպայից, Ռուսաստանից, ինչն ինքնին նշանակում է մեր արեւելագիտության դպրոցի միջազգային ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ