Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում այսօր՝ հունիսի 4-ին, Սպանդարյանի ջրամբարում խեղդված 22-ամյա երիտասարդը Սառնակունքի գյուղապետ Մանուչար Մկրտչյանի տղան է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ գյուղապետից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի Սպանդարյանի ջրամբարում քաղաքացի է ընկել, փրկարարները ջրամաբարից դուրս են բերել 22-ամյա երիտասարդի դին: