News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երեւանում քիչ առաջ շատ ուժեղ կարկուտ է տեղացել, որ հատիկները լորի ձվի չափ  էին: Կարկուտը տեւեց շուրջ 5 րոպե: Այն հարվածում էր ապակիներին, մեքենաներին եւ մեծ աղմուկ էր բարձրացել: Մի քանի վայրկյանում քաղաքի փողոցները դատարկվեցին:

Այս պահին դեռ կարկուտը շարունակվում է Երեւանի որոշ հատվածներում:

Հատկանշական է, որ կարկուտի ողջ ընթացքում արեւոտ եղանակ էր, սակայն կարկուտից քիչ անց հորդառատ անձրեւ է սկսվել:

Նշենք, որ կարկտի հավանականությունը պահպանվելու է մինչեւ հունիսի 10-ը։ մասնավորապես, ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-9-ը շրջանների  Հայաստանի շրջանների մեծ մասում կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-ը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երեւանում հունիսի 5-9-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ