News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Google ընկերությունն իր ինքնակառավարվող մեքենաների թեստային նախատիպերին սովորեցրել է ձայնային ազդանշաններ արձակել երթեւեկության մյուս մասնակիցներին տարբեր իրավիճակներում նախազգուշացնելու համար: Այս մասին ասված է ընկերության՝ ինքնակառավարվող մեքենաների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման ամենամսյա հաշվետվության մեջ, փոխանցում է Motor-ը:

Մշակման փուլում Google-ի նախատիպերը ձայնային ազդանշաններ էին արձակում միայն մեքենայի ներսում: Այն պահին, երբ էլեկտրոնային մեքենան կարծում էր, որ ձայնային ազդանշան է անհրաժեշտ, ներսում ձայն էր հնչում, իսկ ընկերության մասնագետները ֆիքսում էին այդ պահը: Դրանից հետո ընկերությունը վերլուծություն էր անցկացրել եւ պարզել, թե արդյոք մեքենան ժամանակին է արձակել այդ ազդանշանները:

Google-ում ազդանշանների համար մի քանի ծրագիր են գրել: Օրինակ, եթե իրադրությունը կրիտիկական չէ, մեքենան մի քանի կարճ ձայն է արձակում:

Եթե իրադրությունը անհապաղ պահանջում է երթեւեկության մյուս մասնակցին տեղյակ պահել, Google-ի մեքենան ավելի բարձր եւ երկարատեւ ձայն է արձակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ