News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


74 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Ռինգի արքան երկար տարիներ տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: 20-ամյա կարիերայի ընթացքում Ալին հաղթել է 56 մենամարտերում: Օլիմպիական չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բազմակի չեմպիոն՝ Մուհամեդ Ալին մի շարք վարկածներով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն մարզիկ ու բռնցքամարտիկ:

Երեւանում հունիսի 4-ի երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել: Շուրջ 5 րոպե տեւած կարկուտի հատկիներն այնքան խոշոր էին, որ վնասվել են բազմաթիվ մեքենաներ: Արմավիրի եւ Արարատի որոշ գյուղերում կարկուտը մեծ վնասներ է հասցրել լոբու, կարտոֆիլի, վարունգի, ցորենի ցանքերին, նաեւ պտղատու ծառերին, այդ թվում՝ ծիրանենիներին:

Ֆրանսիայում չորս օր չդադարող հորդառատ անձրեւների պատճառով Սենայում ջրի մակարդակը հասել է վերջին 35 տարվա մեջ ռեկորդային բարձրության ՝ նորման գերազանցելով ավելի քան 4 մետրով, երկրով մեկ ջրհեղեղներ են սկսվել: Փարիզում փակվել են մետրոյի որոշ գծեր, նաեւ Լուվրի, Օրսեի թանգարանները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի արագ դուրս բերել արժեքավոր ցուցանմուշները: Երկրի 26 դեպարտամենտներում հայտարարված է տագնապի բարձր մակարդակ: Չորս մարդ մահացել է, 5000-ից ավելի մարդ տարհանվել է:

Ամերիկյան Թեքսաս նահանգում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի: Ջրի մակարդակը Բրազոս գետում անձրեւների պատճառով հասել է վերջին 100 տարվա մեջ առավելագույնին: Իշխանությունները տարհանել են  առափնյա մի քանի շրջանների բնակիչներին, ստիպված են եղել տարհանել նաեւ երեք բանտերի բանտարկյալներին:

Հունիսի 4-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի Հարկային տեսչության շենքի մոտ: Քննչականը պարզել է, որ տեսչության դռան մոտ աղբամանում տեղադրված անհայտ իր է պայթել: Քրեական գործը հարուցվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու հոդվածով: Պայթյունի հետեւանքով վնասվել է շենքի ճակատային մասում տանիքի մի հատվածը, մուտքի դռան ապակիները ջարդվել են:

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում: 22-ամյա երիտասարդը ընկել է գյուղի ջրամբարն ու մահացել: Նա Սառնակունքի գյուղապետի որդին էր: Ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, դեռ պարզ չէ:

Հունիսի 3-ին հրազենային վիրավորումից մահացել է Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 59-ամյա Վահան Գրիգորյանը: Հորը գտել է նրա 32-ամյա որդին՝ Արտակ Գրիգորյանը, որը գեներալ պատգամավոր մանվել Գրիգորյանի վարորդն է: Վահան Գրիգորյանն ընկած է եղել Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում՝ կողքին՝ նրան պատկանող «Մակարով» ատրճանակը` լիցքավորված 6 փամփուշտով: Հենց որդին էլ հորը հասցրել է հիվանդանոց, որտեղ վերջինը գիտակցության չգալով մահացել է: Ինչ հանգամանքներում է արձակվել կրակոցը, դեռ չի պարզվել:

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի կենտրոնում տաքսու վարորդի սպանության գործով: Լրատվամիջոցներում շրջանառվում է վարկածը, որ 48-ամյա Արսեն Խանամիրյանի եւ նրա սպանության մեջ մեղադրվող 26-ամյա Վահրամ Վերանյանի միջեւ հին վեճ է եղել՝ կնոջ պատճառով: Վահրամ Վերանյանը նախկինում վարորդ է աշխատել Խանամիրյանին պատկանող «Ֆուտբոլ» տաքսի ծառայությունում: Նրանք երկար տարիներ լարված հարաբերությունների մեջ են եղել՝ մի կնոջ հետ մտերմիկ հարաբերությունների պատճառով։ Հիշեցնենք, որ Արսեն խանամիրյանը սպանվել էր հունիսի 1-ին Չարենց, Նար Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում: Վահրամ Վերանյանը խոստովանական ցումունք է տվել:

Պաշտոնական դիրքերը չարաշահելու համար ձերբակալված գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը տեղափոխվել է Երեւանի կայազորային հոսպիտալ: Նրա առողջական վիճակի մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում: ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետը կալանավորված է: Նա մեղադրվում է իշխանությունը չարաշահելու եւ անգործության մեջ,  որն առաջացրել է  ծանր հետեւանքներ:

Վերջին երկու օրերին Հալեպի հայկական թաղամասերը ակտիվ հրթիռակոծում են թուրք զինյալները, ինչի պատճառը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղապանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն է՝ համոզված է Սիրիայի հայկական համայնքը: Հրթիռակոծման հետեւանքով 4 հայ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան, ավերվել են մի քանի շինություններ, այդ թվում՝ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին:

Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշմանը համարժեք չէ՝ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Կարծում եմ՝ իրականում այս ամենի պատճառն այն է, որ Թուրքիան չի ուզում իսկապես գործընկեր լինել մի շարք հարցերում, քանի որ փորձում է պարբերաբար սկանդալներ սարքել, վիրավորել իր գործընկերներին՝ այդ թվում Եվրոպային»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝  Ռուսաստանը տեղյակ է եղել, որ Բուդեսթագում պատրաստվում է նման քվեարկություն, սակայն միայն ամենավերջին պահին:

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարության անօդաչու սարքը Սիրիայում բեռնատարների շարասյուն է նկարահանել, որը Թուրքիայից ուղեւորվում է Հալեպ եւ Իդլիբ նահանգներում գտնվող ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Ռուսական կողմը, սակայն, ստույգ տեղեկություն չունի այն մասին, թե ինչ կա բեռնատարներում: Ենթադրվում է, որ դրանցով տեղափոխում են զինյալների կամ զենք:

Այսօր բոլոր հիմնական արտարժույթների փոխարժեքներն աճել են, դոլարինը կազմել է    477, ռուբլունը՝ 7,1, եվրոյինը՝ 534, իսկ ֆունտինը՝ 682 դրամ:

Երեւանում հունիսի 5-ին, երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +16-ի , իսկ վաղը ցերեկը՝ +30-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ