News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները։ Այդ մասին ասվում է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ։

«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ են դառնում:

Վերջին օրերին գրանցված հարձակումների հետեւանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային եւ քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ:

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների եւ բռնության անհապաղ դադարեցումն է»,- նշել է նա:

Տպել
Ամենաշատ