Լոռու մարզի Սարամեջ համայնքում հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը գայլերը հարձակվել են ոչխարի հոտ վրա:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գայլերը հոշոտել են 23 ոչխար եւ 7 գառ:
«Գյուղապետարանն այժմ հաշվարկում է վնասի չափը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Սարամեջի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ գայլերը հաճախ են մտնում Սարամեջ եւ հոշոտում կենդանիներին:





























