News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Արցախի ոստիկանությունը ոչ մի ահազանգ չի ստացել Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը:

«Ոչ մեկից մենք նման ահազանգ չենք ստացել, որեւէ բուժհաստատությունից նույնպես ահազանգ չունենք»,- ասաց Ֆելիքս Հարությունյանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հայկ Խանումյանն այսօր ծեծի է ենթարկվել եւ այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ Հայկ Խանումյանն այս պահին անհասանելի է:

Տպել
Ամենաշատ