Ազգային ժողովը հունիսի 6-ին ավարտեց 2014-ին հանրապետությունում սեփականաշնորհման ծրագրի կատարման հաշվետվության քննարկումը: Հաշվետվության քննարկումը մեկնարկել էր խորհրդարանի նախորդ քառօրյայի ժամանակ՝ մայիսի կեսին:
Մասնավորապես քննարկվել են «Դվին» հյուրանոցում ներդրումների հարցը եւ դրա վերակառուցման ժամկետները, ինչպես նաեւ Հանրապետության հրապարակում ԱԳՆ շենքը մասնավոր ներդրողին փոխանցելու եւ դրա դիմաց քաղաքի կենտրոնում նոր շինություն ստանալու հարցը:
Նշենք, որ 2014-ին Հայաստանը պետական գույքի վաճառքից 1.66 մլրդ դրամ է ստացել: Իսկ ընդհանուր առմամբ պետական գույքի կառավարման վարչությունը պետական եւ համայնքային բյուջե է փոխանցել 2 մլրդ 183 մլն դրամ:





























