Հանրապետությունում գործող ոչ պետական բսրձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացում պետք է լինի: Այս մասին այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Ոչ պետական եւ պետական հաստատությունները պետք է հավասար պայմաններ ունենան, բայց սա նշանակում է լիցենզիոն պայմանների խստացում: Պետք է տարանջատել համալսարանը, հետազոտական համալսարանը, ճյուղայինը: Հայաստանում կա բուհ, որն ունի 2 հարյուր ուսանող եւ չորս ֆակուլտետ, այստեղ արդեն անիմաստ է խոսել բսրձրագույն մասնագիտական որակների մասին: Չի կարող 70 ուսանող ունեցող հաստատությունն իրեն անվանել համալսարան»,- ասաց նախարարը:

Ըստ նախարարի` այս համատեքստում ցանցային համալսարանների եւ համալսարանական կրթական համակարգի խոշորացումը ոչ պետական բուհ-երի համար կյանքի խնդիր է. «Սա նշանակում է` այս համակարգը պետք է գնա խոշորացման»: