Հայաստանի տարածքում հունիսի 8-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 4-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +14+16, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+15,
Կոտայքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+15,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը` +12+15,
Լոռիում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+18,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +21+24,
Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +12+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +21+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +15+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +16+20։





























