Ադրբեջանը «ալերգիկ» չի արձագանքում, երբ Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ անդրադառնալով փաստին, որ Ռուսաստանը զինում է եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին:

«Ռուսաստանը մեր հարեւանն է, մեր բարեկամ երկիրն է, մենք կառուցողական հարաբերություններ ունենք, տնտեսական ոլորտում, անվտանգության ոլորտում, ունենք առեւտրային հարաբերություններ: Մենք գնահատում ենք նրան որպես ռազմավարական գործընկեր:

Այն որ Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում, մենք ալերգիկ չենք արձագանքում, նա զենքի մեծ մատակարարող է, ամեն երկիր կարող է գնել, նա ճիշտ է անում: Մենք միակ երկիրը չենք, որ զենք ենք գնում: Մենք զենք գնում ենք նաեւ Բելառուսից, Իրանից, Իսրայելից, Թուրքիայից: Ամեն երկիր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում պետք է կարողանա պաշտպանել իրեն: Մենք ՌԴ դերը դրական ենք գնահատում»,-ասել է Ալիեւը:

Նա նաեւ հավելել է. «Ռուսաստանը պետք է համոզի Հայաստանին, որ վերջինս Ադրբեջանին վերադարձնի տարածքները»: