News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հարցերի եվրոպական հանձնաժողովը հունիսի 7-ին Ադրբեջանի մասին նոր զեկույց է հրապարակել:

Զեկույցում հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ատելության լեզվի օգտագործման, անկախ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների, ԼԳԲՏ-հանրության մասին կանխակալ կարծիքի եւ կրոնական փոքրամասնոթյունների հանդեպ խտրականության կապակցությամբ:

«Քաղաքական առաջնորդները, կրոնական հաստատություններն ու լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելություն սերմանող լեզու օգտագործել: Ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով այդ հռետորաբանությունը: Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված գործընթացներում ներգրավված ակտիվիստները վիճելի մեղադրանքներով ազատազրկման են դատապարտվել, եւ մտահոգություն կա, որ ատելության լեզու է օգտագործվել նաեւ թալիշների նկատմամբ»,- ասված է զեկույցում:

Հանձնաժողովն իշխանություններին կոչ է անում ապահովել, որպեսզի պետական պաշտոնատար անձինք զերծ մնան հայերի հանդեպ ատելության հրահրումից եւ համարժեք պայմաններ ստեղծեն՝ բազմազան եւ անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար: Բացի այդ, ընդգծվում է, որ հայ սպայի սպանության համար Բուդապեշտում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներման շնորհումը եւ ծառայողական առաջընթացը նպաստում են ռասայական հողի վրա հանցագործություններ իրականացնող անձանց անպատժելիության զգացողության խրախուսմանը: Հանձնաժողովն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է վերջ դնել ատելության մշտական հռետորաբանությանը:

Ադրբեջանը խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն չի ընդունել, եւ չկան հաստատություններ, որոնք պատասխանատու են մասնավոր հատվածում ռասիզմի եւ խտրականության կանխման եւ դրանց դեմ պայքարի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ