News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը պրոթուրքական կեցվածք է դրսեւորել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը:

Նա նշել է, որ Մայր Աթոռը պատասխանատու չէ Արամ Աթեշյանի հայտարարությունների համար։ «Մայր Աթոռը  համարյա թե իրավասություններ չունի այս հարցում, եւ մի խառնեք նրան այս գործին: Այս պարագայում միակ ելքը պատրիարքի նոր ընտրություններ անցկացնելն է, ինչը,  բնականաբար, Արամ Աթեշյանի սրտով չի լինի, քանի որ նա թուրքահաճո իր գործողություններով երկարաձգում է իր պաշտոնավարումը»,- ասել է նա:

Արագած Ախոյանը նշել է, որ միակ ճանապարհն այն է, որ  Արամ Աթեշյանն ինչքան հնարավոր է  շուտ  հրաժարվի իր պաշտոնից. «Պետք է նոր  պատրիարքի ընտրություններ լինեն եւ պատրիարքը պետք է հասկանա  հայ ժողովրդի հետաքրքրություններն ու թուրքահաճո քաղաքականություն չվարի»:

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանը, ով ոչ թե ընտրվել է հայ համայնքի կողմից, այլ նշանակվել Էրդողանի կողմից, Բունդեսթագի բանաձեւի  հետ կապված նամակ է գրել Էրդողանին՝ հայ համայնքի անունից քննադատելով Գերմանիայի որոշումը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտը օգտագործում են իրենց շահերի համար։ Նամակում Աթեշյանը ափսոսանք է հայտնել Գերմանիայի ընդունած բանաձեւի համար։

Ստամբուլի հայկական «Ակոս»–ն էլ իր հերթին բաց նամակ էր հղել Աթեշյանին՝ շեշտելով, որ ամոթի ու զայրույթի զգացում են ընթերցել Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակը։ «Ակոս»–ի նամակում շեշտվել է, որ Աթեշյանի նամակի բովանդակությունը վիրավորանք է հայ ժողովրդի նախնիների, զոհերի ու ժառանգների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ