Առաջիկա օրերին Կառավարությունը մտադիր է կրճատել փոխնախարարների եւս 3-4 հաստիք: Այս մասին ԱԺ կառավարական ժամի ընթացքում հունիսի 8-ին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին՝ պետապարատում օպտիմալացման մասին: Մենք հետեւողականորեն առաջ ենք գնալու: Արդյունքները Դուք կտեսնեք: Օրինակ Գյուղնախարարությունում սկսվել են կրճատումներ: Այսօր մենք կրճատել ենք փոխնախարարի եւս մեկ հաստիք՝ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում, իսկ վաղը կկրճատենք եւս 3-4-ը: Մենք պետք է անենք այնպես, որ յուրաքանչյուր դրամ ծախսվի ավելի արդյունավետ ու գործընթացը հետեւողական լինի»,- վստահեցրել է Աբրահամյանը: