2018-ի դեկտեմբերին Հայաստանը կարող է ավարտել Ագարակ-Սիսիան նոր ճանապարհի շինարարությունը: Այս մասին հունիսի 8-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ 20.5 կմ երկարությամբ Ագարակ-Քաջարան ճանապարհի մրցույթը պետք է հայտարարվեր ամռան սկզբին, բայց մի փոքր հետաձգվել է շինարարության պահանջներում փոփոխություններից հետո: Եթե շինարարությունը սկսվի այս ամռանը, ճանապարհը պատրաստ կլինի 2018-ի դեկտեմբերից ոչ ուշ: Ընդ որում, քանի որ որոշվել է բետոնի փոխարեն ասֆալտով կառուցել, ապա այն կհաջողվի ավարտին հասցնել ոչ թե մինչեւ Քաջարան, այլ մինչեւ Սիսիան: Արդյունքում նոր ճանապարհը կկրճատի Հայաստանի հարավային շրջաններով ճանապարհը մոտ 70 կմ-ով:
Հիշեցնենք, որ ճանապարհը կառուցվում է Զարգացման եվրասիական բանկի՝ 150 մլն դոլար վարկային միջոցներով Հյուսիս-Հարավ մայրուղու շրջանակներում: Հյուսիս-Հարավ նախագծի ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար, որոնցից 500 մլն դոլարը տրամադրելու է Զարգացման ասիական բանկը: