Հայաստանի տարածքում հունիսի 10-ին շրջանների զգալի մասում Վայոց ձորում եւ Սյունիքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 10-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+20,

Կոտայքում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+20,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +18+22,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +21+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +22+25,

Արարատում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +17+22։