News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-ից  NEWS.am լրատվական գործակալությունը սկսում է տարվա կարեւորագույն ֆուտբոլային իրադարձության լուսաբանումը Ֆրանսիայից: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից կներկայացնի ֆուտբոլային տոնի մանրամասները: Իսկ մինչ այդ փոքրիկ պատմություն, թե ինչպես է ֆուտբոլը իրականացնում մարդկանց երազանքները:

Առաջին անգամ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասին լսեցի 1992 թվականին, սակայն այն ժամանակ այնքան փոքր էի, որ չէի էլ գիտակցում, թե դա ինչ մրցաշար է, ավելին՝ որ Դանիան սենսացիոն կերպով դարձել է չեմպիոն: Առաջին գիտակից «Եվրոն», որ դիտեցի, 1996-ին էր, Անգլիայում: Այն ժամանակ արդեն ֆուտբոլի սիրահար էի ու ոչ մի խաղ բաց չէի թողնում: Արդեն այդ ժամանակ Հոլանդիայի երկրպագու էի, բայց ինչպես կասեր Հարի Լինեկերը, խաղացին բոլորը՝ հաղթեցին գերմանացիները:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

 

Երկու տարի անց Ֆրանսիայում տեղի ունեցավ ԱԱ-98-ը՝ ինձ համար դիտածս աշխարհի ամենագեղեցիկ առաջնությունը: Հիշում եմ, թե ինչպես մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ Փարիզում մեծ շոու էին կազմակերպել: Բոլոր մայրցամաքները ներկայացնող հսկաները քայլում էին Փարիզի փողոցներով եւ վերջում պետք է միանային իրար: Ես դիտում էի ապշած այդ գեղեցկությունը ու հենց այդ օրվանից սկսեցի երազել, որ մի օր կհայտնվեմ այդպիսի մեծ մրցաշարում, հատկապես լավ կլիներ, եթե այն կրկին անցներ Ֆրանսիայում:

Այդ մրցաշարից ինձ նվեր մնաց խաղալիք աքլորը՝ ԱԱ խորհդանիշը, որն այսօր արդեն 18 տարեկան է: Հաջորդ անգամ Փարիզը մեծ մարզական մրցաշար կարող էր անցկացնել 2012-ին, սակայն Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար պայքարում պարտվեց Լոնդոնին: Դրա փոխարեն Փարիզը նվաճեց «Եվրո 2016»-ն անցկացնելու իրավունքը: Այդ օրից սկսած ես սկսեցի երազել, որ մրցաշարը կլուսաբանեմ հենց Ֆրանսիայից: Իհարկե, այն ժամանակ մեծ հույսեր կային, որ Հայաստանի ազգային հավաքականը կնվաճի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք, քանի որ այս տարի առաջին անգամ 16 թիմի փոխարեն մասնակցելու են 24-ը:  Բայց այդ, երազանքները չիրականացան, իսկ այն երկրների լրագրողները, որոնց թիմերը չեն նվաճել եզրափակիչ փուլի մասնակցելու իրավունք, մեծ դժվարությամբ են ստանում մրցաշարի հավատարմագրում:

Այս պահին՝ «Եվրո 1996-ից» 20 տարի անց եւ ԱԱ- 1998-ից 18 տարի անց, իմ մանկական, պատանեկան ֆուտբոլային երազանքներն իրականացան՝ ես ներկա եմ մեծ ֆուտբոլին, այն էլ Ֆրանսիայում, մի երկրում, որը նվիրեց ինձ  աշխարհի լավագույն առաջնությունը:

Չնայած, ինչպես ասում եմ, ամեն բան իդեալական լինել չի կարող: Մանկության մեկ այլ երազանք այս պահին դեռ մնաց չիրականացած՝ Հոլանդիայի հավաքականի երկրպագուների հետ խաղ դիտելը: Ինձ համար ֆուտբոլում ամենից գեղեցիկ տեսարանը նարնջագույն տրիբունաներն են: Հոլանդիան դարձավ այս «Եվրոյի» սենսացիան եւ չկարողացավ դուրս գալ խմբից՝ տեղը զիջելով Իսլանդիային, որն իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Իսկ ես միեւնույն է մարզադաշտ գնում եմ իմ նարնջագույն գլխակով՝ հավատարիմ լինելով սիրելի թիմիս:

Եվ այսպես Եվրո-2016-ը ժամեր անց կսկսվի: Բոլոր ֆուտբոլասերների համար սա մեծ տոն է: Սպասենք ու վայելենք:

P.S. Ինչպես ասում են ՝ զգուշացեք ձեր երազանքներից, նրանք իրականանալու հատկություն ունեն:

Վերա Մարտիրոսյան

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ