News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ իրավաբան Ամալ Քլունին ներկայացնելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եզդիների ցեղասպանության զոհերի շահերը, գրում է ET Online.com –ը:

ԻՊ գրոհայինները Իրաքի հյուսիսի քաղաքները գրավելուց հետո զանգվածային կոտորածներ են իրականացրել: Նաեւ կանանց սեռական ստրկության տարել:

«Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ կառավարությունն ու Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ճանաչել է Իրաքում «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ ցեղասպանությունը: Ինչպե՞ս է պատահել, որ մարդկությանը հայտնի ամենալուրջ հանցագործությունները կատարվում են մեր աչքի առաջ, բայց չեն դատապարտվում Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից»,- ասել է Քլունին

Քլունիի պաշտպանյալներից է մի կին՝ Նադիա Մուրադ անունով, որը 2014-ի նոյեմբերին հաջողացրել է փախնել երեք ամսվա կտտանքներից հետո: Հիմա Մուրադը հայտնի ակտիվիստ է, նա առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

2015-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնը ցեղասպանություն է կոչել ԻՊ բռնությունը իրաքցի եզդիների նկատմամբ, հայտնում է Gazeta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ