Հայաստանի տարածքում հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան`  2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 11-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +11+13, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Կոտայքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը` +13+18,

Լոռիում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +14+18,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +22+25,

Արարատում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +24+27,

Արմավիրում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +15+19,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +16+20։