News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նույնիսկ այն մարդիկ, որոնք ֆուտբոլի սիրահար չեն, գիտեն, որ այսօր մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: Բավական է միայն մտնել google եւ պարզ կդառնա, թե որն է այս պահին ամենից շատ քննարկվող թեման աշխարհում:

NEWS.am-ը սկսում է «Եվրո 2016»-ի լուսաբանումը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից: Մեկ ամիս կապրենք աշխարհի համար մեկ մարզաձեւով, կիմանանք, թե ինչ է կատարվում մարզադաշտերում եւ նրանցից դուրս, ինչպես է աշխարհի նորաձեւության մայրաքաղաքը անցկացնում «Եվրոն»:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

 

«Եվրո 2016»-ի մասին խոսելիս նախ պետք է հիշել, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է հենց Ֆրանսիայում, սակայն այս անգամ մրցաշարից առաջ ամեն բան նրա դեմ էր ընթանում: Ամենից դաժան օրինակն, իհարկե, նախորդ տարվա նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններն էին, երբ մահացան ու վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Ի դեպ, ահաբեկիչների թիրախներից մեկը ֆուտբոլասերներն էին, որոնք գնացել էին դիտելու Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որը գտնվում է Փարիզի ամենավտանգավոր արվարձանում: Դրա մասին մենք դեռ կխոսենք: Ահաբեկչություններից հետո հարց առաջացավ, արդյոք Ֆրանսիան կկարողանա՞ պատշաճ կերպով կազմակերպել «Եվրոն», կկարողանա՞ ապահովել երկիր ժամանող հարյուր հազարավոր երկրպագուների անվտանգությունը: Իսկ հենց մրցաշարից առաջ Փարիզին սպասում էր նոր տհաճ անակնկալ: Սենա գետի ջրերը բարձրացան եւ դուրս եկավ ափերից: Արդյունքում քաղաքի փողոցներն ու մայթերը սկսեցին հիշեցնել Վենետիկը, բայց բախտի բերմամբ դա եղավ մրցաշարի մեկնարկից մի քանի օր առաջ եւ հունիսի 10-ին Փարիզը լրիվ պատրաստ է Եվրոյին:

Սենային հետեւեցին նաեւ տեղական արհմիությունները: Ֆրանսիայում գործադուլները սովորական երեւույթ են, սակայն երբ գործի են անցում գնացքների ու ավտոբուսների վարորդները, հարց է առաջանում, ինչպես են քաղաքից քաղաք տեղափոխվելու երկրպագուները: Այսօր էլ գործադուլների վտանգը դեռ պահպանվում է, չնայած երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով բոլորին լինել ավելի պատասխանատու իրենց գործում, ըմբոստության այս ալիքի ժամանակ:

Իհարկե, Փարիզով քայլելիս ցանկություն է առաջանում ականջակալներով լսել Պիաֆի կամ Ազնավուրի երգերը, խմել անուշաբույր սուրճ եւ ուտել թարմ կրուասան, պատկերացնել, թե ինչպես էր մեկ դար առաջ այստեղ ապրում բոհեմական Եվրոպան: Բայց այսօր ամեն քայափոխի տեսնում ենք հրացաններով զինված ժանդարմների: Նրանք ամենուր են՝ մետրոյում, փողոցներում: Նախնական տվյալներով 30 հազար ոստիկան է պահպանելու երկրպագուների անդորրը: 

Ֆրանսիա ժամանող երկրպագուների մի մասն այդպես էլ չեկավ խաղերին՝ վախենալով ահաբեկչությունից: Ասում են՝ ոստիկանները ավելի շատ զգուշանում են ոչ թե մարզադաշտերում ահաբեկչություններից, այլ ֆան գոտիներում, որտեղ հավաքվելու են հազարավոր մարդիկ ու դիտեն խաղերը բաց երկնքի տակ: Այդ իսկ պատճառով անգամ ֆան գոտի մտնելու համար պետք է անցնել մի քանի հսկման կետերով: Ցավով պետք է փաստենք, որ այդպիսին է այսօրվա Եվրոպան… Եվ ինչպես ցույց է տալիս ժամանակը, տարեցտարի այն կդառնա ավելի վտանգավոր:

Անկախ ֆուտբոլից, Փարիզն ինչպես եւ միշտ, լի է զբոսաշրջիկներով, որոնցից շատերի այցելությունը կապ չունի ֆուտբոլի հետ: Այսօր էլ եթե ցանկանում եք մտնել Notre Dam կամ Լուվր, պետք է երկար հերթեր կանգնեք: Բայց ուշադիր զբոսաշրջիկները նկատում են, որ Փարիզի հիմնական տեսարժան վայրերը այսօր մի քիչ այլ են: Էյֆելյան աշտարակից կախված է հսկայական գնդակ: Կոնկորդ հրապարակում գտնվող հսկայական անիվը պատված է «Եվրոյի» մասնակից երկրների երկրպագուների դիմանկարներով: Այն, որ Ֆրանսիան շատ է սպասել այս «Եվոյին» ու պատրաստ է նրան, ֆրանսիացիներն ապացուցեցին մրցաշարի բացման նախօրեին: Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ գտնվող Մարսյան այգիները վերածվեցին Եվրոպայի ամենամեծ ֆան-գոտու, որը կարող է տեղավորել մոտ 100 հազար երկրպագու:

Խաղերի բացման նախորդ երեկոյին այստեղ տեղի ունեցավ մեծ շոու՝ ֆրանսիական ժամանակակից հայտնի երգիչների մասնակցությամբ: Իսկ հետո սկսվեց աննկարագրելին: Աշխարահռչակ DJ Դեւիդ Գետան պարզապես «պայթեցրեց» Փարիզը: Այնպես, ինչպես ոչ մի ահաբեկիչ իր երազում չէր կարող տեսնել: Ողիղ մեկ ժամ հարյուր հազար մարդ, հավասար ցատկոտում էին ու երգում: Իսկ Էյֆելյան աշտարակն անընդհատ փոխում էր իր գույները՝ մեկ «հագնելով» Ֆրանսիայի դրոշը, մեկ՝ այլ գեղեցիկ գույներ: Ի դեպ Փարիզի ղեկավարությունը հրաշալի նվեր է մատուցել ֆուտբոլասերներին: Աշտարակն ամեն օր վերջին խաղից տասը րոպե հետո կլուսավորվի այն երկրի դրոշի գույներով, որի երկրպագուները ավելի ակտիվ կքվեարկեն Twitter-ում:

Ինչպես հայտնում է Twitter-ի մամուլի քարտուղարությունը յուրաքանչյուրը կարող է սատարել իր թիմին հեշթեգերի օգնությամբ, իսկ օրվա լավագույն մեկնաբանությունները կհնչեն աշտարակից:

               Դեւիդ Գետայի համերգը

Ֆրանսիայի տասը քաղաքների 11 մարզադաշտերը լիովին պատրաստ են խաղերին: Ամենից նորը Լիոնի «Ստադ դե Լյումիեր» մարզադաշտն է, որը բացվեց այս տարվա հունվարին: Նիսի Ալյանս Ռիվիերան նույնպես նոր կառուցված մարզադաշտ է: Նրանք բնականաբար կառուցված են գերժամանակակից տեխնոլոգիաներով եւ շատ հարմարավետ են, բայց գտնվում են քաղաքի կենտրոնից բավական հեռու: Հատկապես Նիսի մարզադաշտը, որտեղ անցյալ տարի խաղ էր անցկացնում Հայաստանի ազգային հավաքականը տրանսպորտի խնդրի առաջ է կանգնում:

Հիմնական ուշադրությունն, իհարկե, «Ստադ դե Ֆրանսի» վրա է, որի կբացի եւ կփակի մրցաշարը: Այստեղ կանցկացվեն մրցաշարի յոթ հանդիպումներ:

Եվ հենց այստեղ վերադառնանք այն կետին, որտեղից սկսել էինք: ԱԱ 98-ի համար որոշվեց կառուցել նոր մարզադաշտ: Փարիզում արդեն կա «Պարկ դե Պրենսը», որտեղ իր հանդիպումներն է անցկակնում ՊՍԺ ակումբը: «Ստադ դե Ֆրանսը» կառուցվեց Փարիզի կենտրոնից ինը կմ հեռավորության վրա գտնվող Սեն Դենիում, որը համարվում է  ամենից շատ միգրանտներով լի արվարձանը: Այստեղ բնակչության մեծամասնությունը Աֆրիկայից եկած միգրատներն են: Սեն Դենին համարվում է ամենավտանգավոր ու կրիմինալ հատվածը: Մարզադաշտի կողքին դա չի նկատվում, քանի որ այն շրջապատված է ռեստորաններով ու հյուրանոցներով: «Ստադ  դե Ֆրանսին» կից գործում է մետրոյի կայարանը, բայց, դե Սեն Դենի այցելողը անպայման ցանկանում է տեսնել նաեւ տեղի գլխավոր տեսարժան վայրը՝ Սեն Դենիի հանրահայտ բազիլիկը, որը կառուցվել է դեռեւս 12-րդ դարում: Այստեղ են հանգչում Ֆրանսիայի թագավորները, ինչպես նաեւ հայկական վերջին թագավոր Լեւոն Վեցերորդ Լուսինյանը:

Բանն այն, է որ ես ճամփորդել սիրող մարդ եմ ու երբեք վտանգավոր թաղամասերից չեմ վախեցել, սակայն Սեն Դենիում կարողացա մնալ միայն մի քանի րոպե: Արագ հետ վազեցի մետրո ու բառիս բուն իմաստով փախա: Անգամ կենտրոնական փողոցում ՝ Rue de la republic-ում, ուժեղ գարշահոտ էր գալիս: Մինչ այդ եղել էի Նիսի մարզադաշտում, որը նույնպես քաղաքի լավ հատվածում չէր գտնվում, բայց ոչ մի բան տեսածներից չէր համեմատվի Սեն Դենիի հետ:

                                         Սեն Դենիի կենտրոնը

Նկարագրածի մռայլությունը փարատելու համար արժե ասել, որ «Ստադ դե Ֆրանսը» հիանալի մարզադաշտ է, լիովին պատրաստ խաղին: Այստեղ տեսա, երեւի թե, ամենաերկար խառը գոտին (վայր, ուր լրագրողները խաղից հետո հարցազրույցներ են վերցնում խաղացողներից):

                                        Ստադ դե Ֆրանս մարզադաշտը

18 տարի առաջ Ֆրանսիան կարողացավ կազմակերպել ֆուտբոլի պատմության մեջ լավագույն աշխարհի առաջնություններից մեկը: Հիմա էլ պետք է ապացուցի, որ այս «Եվրոն» լինելու է իսկապես լավագույնը:

«Եվրոն» շատ բաներով է արդեն առանձնանում: Առաջին անգամ պատմության մեջ մրցաշարին կմասնակցի ոչ թե 16, այլ  24 թիմ: Առաջին անգամ մրցաշարին մասնակցում են Իսլանդիան, Ալբանիան, Հյուսիսային Իռլանդիան եւ Ուելսը: Փոխարենը չկա Եվրոպայի ուժեղագույն թիմերից Հոլանդիան: Սա արդեն իսկ մեծ նշան է, որ այս «Եվրոն» լինելու է բոլորից տարբեր: Փարիզի, Բորդոյի, Լիլի, Լիոնի, Մարսելի, Նիսի, Սեն Դենիի, Սենթ Էթիենի եւ Թուլուզի մարզադաշտերը սպասում են հազարավոր երկրպագուների:

Անգլիացիներն արդեն երեկ Մարսելում հասցրել են անկարգություններ անել: Սպասվում է նաեւ, որ թուրք եւ արեւելյան Եվրոպայի երկրպագուները նույնպես չեն առանձնանա կարգապահությամբ: Բայց դե, սա ֆուտբոլ է, ու երբ սեփական երկրիդ հավաքականն է խաղում, դժվար է սառը գլխով դիտել խաղերը: Տա Աստված՝ մի օր մենք էլ զգանք այդ բերկրանքը:

Օնորե դե Բալզակն ասում էր՝ տեսնել Փարիզն ու մահանալ: Եկեք հուսանք, որ շատերը կտեսնեն Փարիզը եւ ոչ ոք չի մահանա: Իսկ Ֆրանսուա դե Լարոշֆուկոն էլ իր հերթին ասում էր, որ ամեն բան հնարավոր է Ֆրանսիայում: Հուսանք, այս անգամ Ֆրանսիայում հնարավոր կլինի միայն մեծ ֆուտբոլը, գեղեցկությունը եւ բազմաթիվ գոլերը….

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ