Թուրքիայի նախագահի թիկնապահները ԱՄՆ-ում հերթական քաշքշուկն են հրահրել ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Էրդողանին մեքենայով ճանապարհելու ժամանակ ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցներից մեկն ըստ արարողակարգի փորձել է կանգնել մեքենայի դռան մոտ, ինչի դուր չի եկել Էրդողանի թիկնապահներին, ովքեր քաշքշուկ են հրահրել։
Նշենք, որ Էրդողանի թիկնապահները աչքի են ընկել մշտապես քաշքշուկների ու կռիվների հրահրելու լուրերով։
Հիշեցնենք, որ Էրդողանը մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի թաղմանը, սակայն բռնցքամարտիկի ընտանիքի անդամները թույլ չեն տվել, որ Էրդողանը իր գովազդն անի թաղմանը, ինչից հետո Էրդողանը նեղացած վերադարձել է Թուրքիա՝ չմասնակցելով թաղմանը։











