News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մինչ հունիսի 11-ին Փարիզն ու Սեն Դենին հանգստանում են, Ֆրանսիայի երեք այլ քաղաքներ՝ Մարսելը, Բորդոն ու Լանսը, պատրաստվում են ընդունել առաջին խաղերը:

Եվրո 2016-ի բացման խաղից՝ Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումից ավելի սպասված է  Անգլիա-Ռուսաստան խաղը, որը տեղի կունենա Ֆրանսիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: Բացի այն, որ Անգլիան նույնպես ֆավորիտների ցանկում է, այն կրկին ուշադրության կենտրոնում է, քանի որ անհնար է պատկերացնել անգլիացի երկրպագուներին առանց անկարգությունների:

Մարսելի ոստիկանությունը երկու օր շարունակ շուրջօրյա հսկողություն է սահմանել քաղաքում: Մարսելի կենտրոնական հատվածներից մեկում՝ հին նավահանգստում, երեկվանից արդեն անկարգություններ են սկսվել: Հետաքրքիրն այն է, որ անգլիացիները որպես թիրախ ընտրել են ոչ թե ռուսներին, այլ Մարսելի Օլիմպիկի ուլտրասներին:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Նախնական տվյալներով, այս պահին Ֆրանսիայում հարյուր հազար անգլիացի երկրպագուներ կան: Մարզադաշտից բացի՝ նրանք այն կլցնեն Մարսելի ֆան-գոտին: Ֆրանսիայի կրիմինալ մայրաքաղաքի համբավ ունեցող Մարսելը թեթեւորեն շունչ կքաշի, երբ անգլիացիները լքեն քաղաքը:

Իսկ ռուսներն այսօրվա խաղում կորուստներ ունեն՝ Ձագոեւը, Դենիսովն ու Գլուշակովը չեն խաղալու:

Այս խաղի կանխատեսումն այսպիսին է. Անգլիան կհաղթի՝ խփելով առնվազն երկու գոլ:

Այսօրվա մյուս խաղը Լանսում է: Առաջնության նորեկ Ալբանիան, որը Եվրո 2016 դուրս եկավ՝ վերջին տուրում հաղթելով Հայաստանի ազգային հավաքականին, ուժերը կփորձի Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում: Շվեյցարիան նախորդ աշխարհի առաջնությանը բավական լավ արդյունք ցույց տվեց՝ հասնելով մինչեւ 1/8 եզրափակիչ:

Մասնագետների կարծիքով՝ այսօր Շվեյցարիան կհաղթի: Բայց ալբանացիները ցույց են տվել, որ համակարգված ու համարձակ, երբեմն նաեւ կոպիտ խաղով կարողանում են արդյունք ապահովել: Շվեյցարիայում, ինչպես նաեւ մեծ թվով ալբանացիներ են բնակվում: Այդ պատճառով այսօրվա խաղն ինչ-որ առումով հարազատ է լինելու ամբողջ Շվեյցարիայի համար: Ի դեպ, Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ միմյանց դեմ երկու եղբայրներ կմրցեն. Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Գրանիտ Ջական խաղում է Շվերիցարիայի կազմում, նրա եղբայր Թաուլանթը՝ Ալբանիայի:

Այս խաղի կանխատեսումը՝ Ալբանիան չի պարտվի:

Օրվա երրորդ հետաքրքիր խաղը Բորդոյում է: Խաղալու են առաջնության երկու նորեկները՝ Ուելսը եւ Սլովակիան: Թերեւս, այս հավաքականների մասնագետներ քիչ կան, քանի որ նրանց խաղին բոլորը ծանոթ են միայն խմբային փուլով: Տարիներ առաջ հայերը յոթ գնդակ ուղարկեցին սլովակների դարպասը՝ նրանց դուրս թողնելով Եվրո 2012-ից: Բայց նրանք արդեն մասնակցում են Եվրո 2016-ին, այն էլ՝ լավ թիմով: Առաջնությունից առաջ սլովակները բավական լավ խաղ ցուցադրեցին ընկերական հանդիպումներում:

Ուելսի հավաքականի մասին էլ կարելի է երկու բառ ասել՝ Գարեթ Բեյլ: Բացի այդ, նրանք ոչ մի գնդակ բաց չեն թողել ընտրական փուլում ահեղ բելգիացիների հետ խաղում:

Այս խաղի կանխատեսումը՝ երկու թիմերն էլ գոլերի հեղինակ կդառնան:

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի խմբային փուլի Ալբանիա-Շվեյցարիա հանդիպումը սկսկվի Երեւանի ժամանակով 17:00-ին, Ուելս-Սլովակիա խաղը՝ ժամը 20:00-ին, Անգլիա-Ռուսաստան հանդիպումը՝ ժամը 23:00-ին:

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ