Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հունսի 8-ին արտառոց՝ ճճվակալած վերքերի վնասվածքներով հիվանդ է ընդունվել:

Բժշկական կենտրոնից NEWS.am-ին հատնեցին, որ, 58-ամյա Գեւորգ Կոշկերյանը ընդունվել է ծանր վիճակում, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ունեցել է ձախ նախաբազի խորը կտրվածք՝ ինֆեկցված, ճճվակալած վերքերի վնասվածքով:

Կատարվել է առաջնային վիրահատական մշակում, վերականգնվել է դաստակի զարկերակի արյան հոսքը, երկու օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո՝ հունիսի 10-ին տեղափոխվել է հիվանդասենյակ:

Տղամարդու վիճակն այժմ գնահատվում է բավարար:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ Գեւորգ Կոշկերյանին զանգահարել են եւ պայմանավորվել հանդիպման մասին: Կոշկերյանը գնացել է հանդիպման, որտեղ եղել են 4-5 հոգի, որոնք նստեցրել են նրան ավտոմեքենա, տարել ինչ-որ ավտոտնակ եւ դաժան ծեծի ենթարկել: Այդ ամենից հետո Գ. Կոշկերյանին տարել են իր բարեկամի տուն` Չարբախ, թողել այնտեղ, սակայն հարազատները չեն իմացել այդ մասին եւ մի քանի օր փնտրել են նրան: Չարբախում 3 օր մնալուց հետո նա գտնվել է  խոշտանգված, բազմաթիվ վնասվածքներով, ոստքերի վրա այրվածքներ հիշեցնող վերքերով, թեւերի «մսերը պոկված», անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում: