News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոսկվային նյարդայնացրել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Երեւանի կենտրոնում:Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ զարմացած է այդ փաստից, քանի որ, նրա բնորոշմամբ, Նժդեհը Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկն է, իսկ նրա արձանի տեղադրումը Երեւանում՝ նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացում:

Ժիրայր Սեֆիլյանը «Ազգային դիմադրության կոմիտե» է ստեղծում, որի շրջանակում չի բացառում համագործակցությունը նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:Սեֆիլյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է մոբիլիզացնի բոլոր ռեսուրսները, քանի որ իշխանությունը, նրա բնորոշմամբ, հանցավոր անգործության է մատնված: Ինչ վերաբերում է վերջերս Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանին, Սեֆիլյանի կարծիքով՝ իշխանությունը նրան ժամանակին չպետք է թույլ տար հեռանալ Հայաստանից:

Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռուբեն Առաքելյանը հունիսի 13-ին կտեղափոխվի Գերմանիա:  Ռուբենին նախ Մոսկվա կտեղափոխեն, այնտեղից էլ՝ Դյուսելդորֆ, որտեղ նրան կդիմավորի Բոննի համալսարանին առընթեր կլինիկայի ռեանիմոբիլը: 19-ամյա Ռուբենը, որը ծնողների միակ զավակն է,  ողնաշարի ծանր վիրավորում էր ստացել, ինչից հետո նրա վերջույթները գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը:

58-ամյա Եղիշե Խաչատրյանի մայրը, որի աչքի առջեւ սպանել են որդուն, առերեսվել է մեղադրյալ՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանի հետ, եւ հաստատել, որ հենց նա է եղել որդուն ծեծողներից մեկը: Մյուս հետախուզվողներին էլ 75-ամյա կինը ճանաչել է լուսանկարներով: Կնոջ պատմելով՝ կռիվը հրահրել է հենց հետախուզման մեջ գտնվող Արտաշես Չիչոյանը: Տիկին Ասյան օգնություն է կանչել, քիչ անց տեսել է, որ երեք հոգի մոտենում են, սակայն օգնելու փոխարեն նրանք հրել են կնոջը եւ սկսել են բութ գործիքով ու ոտքերով հարվածել Եղիշեին: Մինչդեռ   Խաչիկի հայրը վստահեցնում է, որ իր որդին այդ օրը ծեծկռտուքին չի մասնակցել, ոչ էլ ականատես է եղել: Նրա խոսքով, Խաչիկն այդ պահին եղել է ավտոսպասարկման կետում` դեպքի վայրից  60 մետր հեռու եւ հասել է այն պահին, երբ Եղիշեն մահացած է եղել: Նշենք, որ Խաչիկ Կոսյանի հայրը արդարադատության փոխգնդապետ է, իսկ Խաչիկը՝ ԴԱՀԿ ծառայության աշխատակից, նրա գործն ուղարկվել է ՀՔԾ:

Արտառոց դեպք է գրանցվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հիվանդանոց է դիմել 58-ամյա տղամարդ՝ ճճվակալած վերքերով: Գեւորգ Կոշկերյանը ընդունվել է ծանր վիճակում, միանգամից տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Նրա ձախ նախաբազի խոր վերքը եղել է ինֆեկցված ու ճճվակալած: Տղամարդու պատմելով՝ մի քանի օր առաջ իրեն ծեծի են ենթարկել, հարազատները նրա տեղը չեն իմացել, երեք օր անց գտել են խոշտանգված, անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց: «Էրեբունի» հիվանդանոցում ասում են՝ նման վերքերով հիվանդ նախկինում չեն ունեցել:

Սպանվել է ամերիկացի երգչուհի Քրիստինա Գրիմմին: Ամերիկյան The Voice նախագծից հայտնի դարձած երգչուհին մահացել է հրազենային վիրավորումից: Օռլանդոյում համերգից հետո երգչուհին ինքնագրեր է բաժանել, երբ նրան մոտեցել է անհայտ տղամարդ, կրակել նրա վրա, ապա ինքնասպան եղել:

Երեւանի Կասյան փողոցի հարակից տարածքում բացվել է գյուղատնտեսական մթերքների ավանդական տոնավաճառը, որտեղ ամեն շաբաթ եւ  կիրակի օր գյուղացիները կարող են առանց տեղի համար վարձ տալու վաճառել իրենց գյուղմթերքը: Շուկայի առաջին այցելուներից էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք շրջել են տոնավաճառում, գնումներ կատարել: Սերգո Կարապետյանը ծանոթանալով մթերքի գնին` գյուղացիներին հորդորել է ավելի էժան վաճառել դրանք: Գյուղացիները համաձայն չեն, որ գինը բարձր է: Նրանց խոսքով՝ ցրտահարության եւ կարկուտի պատճառով այս տարի բերքն ավելի քիչ է, սակայն քանի որ թանկ չի վաճառվում, ստիպված են ցածր գնով վաճառել:

Եվրո 2016-ի բացման օրը բախումներ են տեղի ունեցել երկրպագուների միջեւ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում  Անգլիայի հավաքականի ֆանատները բախվել են նախ ոստիկանների, ավելի ուշ՝ ռուս երկրպագուների հետ: Ձերբակալել են տասնյակ ֆանատներ: Նշենք, որ առաջին խաղում Անգլիայի հավաքականը մրցելու է ռուսների հետ:

Այսօր աճել  է միայն դոլարի փոխարժեքը, մյուս երեք հիմնական արտարժույթներինը՝ նվազել է: Այսպիսով, դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը՝ 7.38, եվրոյինը՝ 538, ֆունտինը՝ 686 դրամ:

Երեւանում հունիսի 12-ին առանց տեղումների եղանակ է սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +14-ի, իսկ վաղը ցերեկը՝ +30-ի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ