News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի յուրաքանյուր ընտրող կարող է մասնակցել այդ երկրի ընտրություններին, լինի հայ, վրացի, ռուս, հրեա կամ թուրք եւ այստեղ որեւէ զարմանալի բան չկա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովն, անդրադառնալով նրան, որ Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը այդ երկրում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Մենք մի պայման ունենք. այդ մարդը պետք է լինի Ադրբեջանի քաղաքացի: Ոչ մի խնդիր չկա, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն տրվի երկրի տարածքում քվեարկել կամ իրենց թեկնածությունն առաջադրել»,- ասել է Փանախովը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում ապրող Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացի Գրիգորի Այվազյանը պաշտոնապես հայտարարել է, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում: Բռնի տեղահանված Այվազյանը համապատասխան նամակով դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ