News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի դիմաց այսօր` հունիսի 13-ին, առավոտյան սկսված հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի դեմ ընթացող բողոքի ակցիան ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցն հաղորդումէ , որ ակցիայի կազմակերպիչներից Մուշեղ Դանիելյանը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգի քննարկման հարցը ԱԺ այսօրվա  օրակարգում ներառված չէ, այդ պատճառով էլ իրենք չեն շարունակում իրենց բողոքի ակցիան, սակայն ակտիվ հետեւելու են գործընթացին:

Նշենք, որ ակցիային միացել էին ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր համախոհների հետ, «Հիմնադիր խորհրդարանը»:

Ակցիայի կազմակերպիչը «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն է, որի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից, խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Ռուսաստանն է կառավարելու Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանությունը (Հայաստանի եւ Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ): Արդեն այսօր ռուս փորձագետները կարծիք են հայտնում, որ հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման որոշումները կայացնելու են ռուս հրամանատարները: Ակնհայտ է, որ սա Արցախի հայկական հողերի հանձնման ընդհանուր նախագծի հերթական բաղկացուցիչ մասն է եւ ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը: Մեր նպատակն է ամեն գնով թույլ չտալ այս համաձայնագրի վավերացումը՝ Ազգային ժողովի եւ Բ26 դիմաց զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելով այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս չգիտակցենք ստեղծված վիճակի օրհասական բնույթը եւ լրջությունը»:  Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ամենաշատ