News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. այս անգամ` վիսկիի պատճառով, գրում է Hetq.am-ը: 

Ըստ այդմ, նշվում է, որ մի քանի տարի է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, այլ ոգելից խմիչքներից բացի, նաեւ վիսկիի արտադրությամբ են զբաղվում: Սամվել Աեքսանյանը օղիների հայտնի ապրանքանիշերը կեղծելու եւ սեփական «Երեւան Սիթի»  սուպերմարկետի ցանցում վաճառելու պատճառով արդեն հայտնվել է դատարանում: Այժմ հերթը վիսկիին է հասել: «Երեւան Սիթի» սուպերմարկետում վաճառվում են «Ա եւ Գ» ՍՊԸ-ի արտադրած վիսկիներ, որոնք ապրանքային տեսքով նման են հայտնի վիսկի արտադրողների արտադրանքին:

Մայիսի 11-ին Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան, ընդդեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան դատարանին խնդրում է պատգամավորի ընտանիքի ընկերություններին արգելել զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել կեղծ արտադրանքը հանել շրջանառությունից եւ ոչնչացնել, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ